Հայերեն   English   Русский  

Պեսկով. «S-400-ների շուրջ գործարքը կայացած է պայմանագրի տեսքով»


  
դիտումներ: 213

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի արձագանքին,

որը վերաբերում է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա մատակարարելուն:

«Անընդունելի է ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների վերաբերյալ: Ռուսաստանը ծայրաստիճան բացասական է գնահատում այդ տեսակ մոտեցումը: S-400-ների շուրջ գործարքը արդեն կայացած է պայմանագրի տեսքով»,- նկատել է տվել մամուլի խոսնակը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ և այդ համատեքստում ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ տարվող աշխատանքները շարունակվում են: Աքարը նաև հայտնել էր, որ S-400-ների հարցում վերապատրաստվեու նպատակով թուրք մասնագետներն արդեն մեկնել են Ռուսաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: