Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն` Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորության մասին


  
դիտումներ: 380

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը հեռանկարում տեղի կունենա: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում` դիվանագետի խոսքերով` Մոսկվան մինչ օրս հստակ առաջարկություններ չի ստացել Վաշինգթոնից տվյալ թեմայով:

«Մենք ամերիկյան կողմից հստակ առաջարկներ չենք ստացել ... Բայց, ինչպես մեր նախագահն է հայտարարել այդ մասին, կա հնարավորություն, և ըստ երեւույթին, զրույցը ավղ, թե ուշ տեղի կունենա», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի լիարժեք ձևաչափով հանդիպում տեղի կունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: