Հայերեն   English   Русский  

Թուրքիայի տնտեսության համար 2.6% անկում է կանխատեսվում


  
դիտումներ: 131

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD) վերանայել է 2019-ի համար Թուրքիայի տնտեսության անկման վերաբերյալ արած նախորդ կանխատեսումը՝ 1.8-ից հասցնելով 2.6%-ի:

Հրապարակված զեկույցում փոխված են նաև 2020 թվականի համար Թուրքիայի տնտեսության վերաբերյալ արված նախկին կանխատեսումները: Ըստ այդմ՝ ավելի վաղ 2020-ի համար կանխատեսված 3.2% տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել ու հասցվել է 1.6%-ի:

OECD-ի «Տնտեսական պատկեր» զեկույցի Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվել է, որ 2018-ի 2-րդ կեսին ֆինանսական ոլորտում կառավարության քայլերի շնորհիվ 2019-ի սկզբին տնտեսության հետընթացի տեմպը զգալի չափով դանդաղել էր, սակայն մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո առկա անորոշությունը բացասական է անդրադարձել ներդրումների վրա:

Զեկույցում նշվում է, որ չնախատեսված ցնցումներից զերծ մնալու դեպքում 2019-ի 2-րդ կեսին Թուրքիայի տնտեսությունը կկայունանա, սակայն դրանով հանդերձ ՀՆԱ-ն 2019-ին և 2020-ին դեռևս ցածր կլինի 2018-ի մակարդակից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: