Հայերեն   English   Русский  

​Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ուսանողները բողոքի ակցի են սկսել


  
դիտումներ: 150

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում բողոքի ակցիաներ են:

Ուսանողները բողոքում են քիչ առաջ ավարտված ռեկտորի ընտրության դեմ: Ռեկտորի միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն էր, ով էլ քիչ առաջ ընտրվեց:

Քվեարկությանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչները, բուհի կառավարման խորհրդի անդամները և ուսխորհդրի ներկայացուցիչները։ 14–ը կողմ են քվեարկել, 9-ը` դեմ, մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր։

Արզումանյանը, չնայած երեկ` ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքնաբացարկ կհայտարարի, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման քայլի չի դիմի և կմասնակցի մրցույթին։

«Երեկ ես հասկացա, որ ուսանողների բողոքը կազմակերպված է նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ»,–ասաց նա։

Ընտրությունից հետո ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք փակել են ինստիտուտի բոլոր ելքերն ու մուտքերը:

«Մենք չենք թողնելու, որ ինստիտուտից որևէ մեկը դուրս գա: Պահանջում ենք այլընտրանքային ծրագիր, որ լինեն մի քանի թեկնածուներ, թող չեղյալ հայտարարվի ընտրության արդյունքները: Ժամանակին վարչապետը փակում էր փողոցները, խախտում էր բոլորի տեղաշարժման իրավունքը, ոչ մեկ չէր խոսում, հիմա խոսու՞մ եք»,-ասում են ուսանողները:

Ուսանողներին առաջարկեցին խումբ կազմել և հանդիպել կառավարական խորհրդի հետ, սակայն ցուցարար ուսանողները հրաժարվեցին՝ պահանջելով, որ նախարարն անձամբ գա իրենց հետ հանդիպման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: