Հայերեն   English   Русский  

Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է մաքսատուրքը


  
դիտումներ: 237

Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի:

Ամերիկյան ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերը կրճատելու մասին Թուրքիայի նախագահի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում:

Նշվում է, որ ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքը սահմանվել էր 2018 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ:

Նոր որոշումը վերաբերում է ամերիկյան արտադրության ապրանքների հետևյալ ապրանքատեսակների խմբերին՝ մարդատար մեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, թութունի տերևներ, կոսմետիկա, չմշակված թուղթ ու ստվարաթուղթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: