Հայերեն   English   Русский  

Դասընթացներ են ConiFA 2019 կամավորական թիմերի հետ


  
դիտումներ: 280

Արցախը միջազգային մակարդակի կարևոր ու մեծ իրադարձության է պատրաստվում։ Հունիսի 1-9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելու է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության՝ ConiFA 2019 Եվրոպայի առաջնությունը:

Արցախի մարզական կյանքում նախադեպը չունեցող միջոցառմանը տանտերերը պատրաստվում են հավուրպատշաճի: Թեժ ֆուտբոլային հանդիպումների համար միջազգային չափանիշներին են համապատասխանեցվում հանրապետության չորս մարզադաշտերը` Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի մարզադաշտերը: CONIFA-ի կամավորներն էլ ֆուտբոլրիստների պես ամեն օր մարզվում են, նրանք սովորում են ակտիվ լինել, համարձակ, վճռական, աշխատասեր: Կամավորական կենտրոնի ղեկավար Ղազար Հակոբյանը, ով այս օրերին Արցախում է, նշում է, որ նպատակադրված են ստեղծել այնպիսի կենտրոն, որը բարձր մակարդակով կսպասարկի կայանալիք խաղերը: Դասընթացավարի առաջին հանդիպումը Ստեփանակերտի կամավորական թիմի հետ էր:

-Նմանատիպ խմբեր ստեղծվել է Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում: Ընդհանուր առամամբ ներգրավված են 200 կամավոր, որոնց հետ անց են կացվում հատուկ թրեյնինգներ, հանդիպումներ: Կամավորականների մի խումբը պատշաճ կերպով կդիմավորի հյուրերին, մյուսը` իր աշխատանքները կծավալի մարզադաշտում և այսպես շարունակ,- նշեց Կամավորական կենտրոնի ղեկավար Ղազար Հակոբյանը:

Ինչպես տեղեկացանք CONIFA-ի ծրագրերը կարգավորող շտաբից` մեծ աշխատանքներ են տարվում նաև միջազգային լրատվաիրջոցների հետ:

Արցախում եվրոպական ֆուտբոլի թեժ խաղերին օրեր են մնացել… Հետևեք մեծ ֆուտբոլրին, վայելեք երկրի մշակույթն ու բնությունը, զագցեք Արցախի հման ու կհասկանաք` Արցախը պատերազմող երկիր չէ, Արցախը մշակութային, զբոսաշրջային, արդեն նաև ֆուտբոլային երկիր է: Ե’Կ ԱՐՑԱԽ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: