Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը


  
դիտումներ: 604

ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նեղ կազմով նիստի ընթացքում որոշում է կայացրել պետությունների ղեկավարների քննարկմանը դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ–ի հունվարի 1–ից։

Այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի ղեկավար Չինգիզ Այդարբեկովը` Բիշքեկում բացելով ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀԱՊԿ

«Մենք որոշում ենք կայացրել քննարկել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիլսավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ–ից», – ասել է Այդարբեկովը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 28–ին Բիշքեկում։ Նրա խոսքով` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին տեղի կունենա կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: