Հայերեն   English   Русский  

Արցախը հայ ժողովրդի հերոսական սխրագործությունն է. Սոլովյովը` Կովտունին Տեսանյութ


  
դիտումներ: 642

Россия 1 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի շրջանակներում հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղն Ադրբեջանին է պատկանում»: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ղարաբաղն Ադրբեջանի՞ն է պատկանում: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են Ուկրաինայի այս դիրքորոշման հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, գիտես, թե որքան մարդ է այնտեղ արյուն թափել, և թե դա հայ ժողովրդի ինչ հերոսական սխրագործություն էր,», - հայտարարել է Սոլովյովը:

Հաղորդավարը նաև հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինել այնտեղ, որտեղ կա:

Ավելի վաղ նույն հաղորդաշարի շրջանակներում Վլադիմիր Սոլովյովը ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վյաչեսլավ Կովտունին հայտարարել էր, որ «Արցախն այն հողն է, որտեղ միշտ հայերը եղել են»:

Դիտել 1:37:05 րոպեից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: