Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի հոբելյանի առթիվ


  
դիտումներ: 190

Հարգելի՛ Արկադի Տեր-Թադևոսյան, սիրելի՛ Կոմանդոս,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք այն եզակի մարդկանցից եք, որի անցած ճանապարհը միայն հպարտության ու մեծարանքի է արժանի: Այսօր էլ շարունակում եք ծառայել մեր ժողովրդին ու Հայրենիքին՝ իբրև ուղենիշ և վառ օրինակ երիտասարդ սերնդի համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ծրագրերի և նպատակների իրականացում:


Հարգանքով՝

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: