Հայերեն   English   Русский  

Դատարանների մուտքերն արգելափակելու կապակցությամբ հինգ հաղորդում կա ներկայացված


  
դիտումներ: 568

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել մայիսի 20-ին դատարանների մուտքերը եւ ելքերը արգելափակելու ընթացքում գրանցված միջադեպերի կամ այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ 5 հաղորդում։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ դիմում ներկայացրածներից մեկը Վարչական դատարանի դատավոր է, մյուսը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, մյուս երեք հաողորդումները ներկայացրել են փաստաբանները։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Այս գործողություններին հաջորդեցին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների և միջազգային տարբեր կառույցների հայտարարությունները, որոնք դատապարտում էին դատական համակարգին միջամտելու գործադիրի քայլերը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերադառնալ իրավական դաշտ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: