Հայերեն   English   Русский  

Յունկերը մեկնաբանել է բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 194

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ կորցնում է համբերությունը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակահատվածի մշտական հետաձգման պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես կցանկանայի այո ասել կրկնակի հանրաքվեի անցկացմանը` չնայած համոզված չեմ, որ դրա արդյունքը շատ կտարբերվեն», - հայտարարել է Յունկերը` հավելելով, որ ԵՄ երկրները կարող են հետևել Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի շուրջ քննարկումներին:

Ընդ որում` Յունկերն ընդգծել է, որ, նրա կարծիքով` բրեքսիթյան գործընթացն ավարտին հասցնելու լավագույն ձևը Բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ կազմից դուրս գալու գործարքի ընդունումն է, որը ներկայացրել է վարչապետ Թերեզա Մեյը:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից մարտի 29-ին, սակայն Համայնքների պալատի անդամները 3 անգամ հրաժարվեցին Բրեքսիթի պայմանների շուրջ ներկայացված համաձայնագրի նախագծից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: