Հայերեն   English   Русский  

Վահե Գրիգորյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է մարտի 1-ի գործի կասեցման ու Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը


  
դիտումներ: 667

Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը:

Գլխավոր դատախազությունը ևս բողոքարկելու ծրագրեր ունի: Մինչդեռ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ Վերաքննիչը կմերժի բողոքը, եթե նույնիսկ վարույթ ընդունի, քանի որ իրավասություն չունի գնահատելու՝ արդյոք հիմնավոր է Սահմանադրական դատարան դիմելը:

«Ամեն ինչ արվել էր, որպեսզի չկարողանանք բողոքարկել, բայց այսօր բողոքը արդեն իսկ մուտք է արվել Վերաքննիչ քրեական դատարան: Բողոքների համար հիմք են ծառայել բոլոր այն հանգամանքները, որ դատարանը ակնհայտորեն որոշում է կայացրել կողմի միջնորդության հիման վրա, իր որոշման մեջ ուղղակիորեն հղում է արվել այդ միջնորդությանը: Դատավորը միայն լսել է Քոչարյանի պաշտպաններին ու որոշում է կայացրել կասեցնել գործը, որը ոչ միայն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս 3 մեղադրյալների և տասնյակ տուժողների: Նրանցից որևէ մեկի դիրքորոշումը հաշվի չի առնվել»,-ասում է Վահե Գրիգորյանը:

Ավելի վաղ Ankakh-ը տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցվել ու ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Դատարանը որոշել է գործի վարույթը կասեցնել ու ուղարկել ՍԴ 300.1 հոդվածի հետ կապված սահմանադրականության հարցը որոշելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: