Հայերեն   English   Русский  

Թիլերսոնը գնահատել է առաջին հանդիպման ժամանակ Պուտինի և Թրամփի պատրաստվածությունը


  
դիտումներ: 185

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամներին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի լավ պատրաստված էր, քան ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Գերմանիայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ: Գրում է Rusian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ ամերիկյան կողմը ավելի կարճ հանդիպում է ակնկալել, սակայն այն երկու ժամ տևողությամբ նիստի է վերածվել` տարբեր աշխարհաքաղաքական խնդիրների քննարկմամբ:

«Մենք շատ ժամանակ ենք անցկացրել` քննարկելով, թե ինչպես է Պուտինը օգտագործեց ցանկացած հնարավորություն, որպեսզի հասներ նրան, ինչին ձգտում էր: Նախապատրաստման տարբերություն կար, և այն ստեղծեց անհավասար դիրք», - նշել է աղբյուրներից մեկը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չէր բացառել, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: