Հայերեն   English   Русский  

Նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում


  
դիտումներ: 612

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող 8-րդ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին գիտական խորհրդի հանդիսավոր նիստում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Ինձ համար հաճելի անակնկալ է այս կոչմանն արժանանալը: Ես առաջին անգամ եմ այցելում ձեր երկիր, և արդեն հասցրել եմ հանդիպել դպրոցականների և երիտասարդ գիտնականների հետ ու տպավորված եմ, հատկապես, ինձ ուղղված թիրախային հարցերին պատասխանելուց հետո»,- նշեց գիտնականը:

Ոլորտի մասնագետների, ուսանողների համար այսօր եզակի հնարավորություն է ստեղծվել ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրի՝ «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» թեմայով դասախոսությանը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում, վերջապես, Հայաստանում է բացառիկ գիտնականը, ով բացահատել ու ցույց է տվել պապիլոմավիրուսի կապը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հետ:

«Հարալդ զուր Հաուզենն այն գիտնականներից է, ով հեղաշրջում կատարեց բժշկագիտության դաշտում»,- ասաց պրոռեկտորը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ուսանողների ու դասախոսական կազմի համար նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումը բարի ավանդույթ է դարձել:

«Այսպիսի հանդիպումները նոր համագործակցության հնարավորություն են տալիս, ինչպես նաև լուրջ շարժառիթ են ուսանողների համար ավելի մեծ նվաճումների հասնելու, գիտության մեջ ավելի հավակնոտ լինելու համար»,- ընդգծեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենի այսօրվա դասխոսությունը շատ կարևոր ու հետաքրքիր է հատկապես գիտությամբ զբաղվողների համար:

«ԵՊԲՀ-ի այսօրվա հյուրը բացահայտել է պապիլոմավիրուսը, որը հետագայում բեկումնային նշանակություն է ունեցել հազարավոր կյանքեր փրկելու համար»,- ասաց ռեկտորը՝ շեշտելով, որ վերջին 100-ամյակում մարդկությունը կտրուկ քայլ է արել գիտության մեջ՝ հաղթահարելով ինֆեկցիոն հիվանդությունները:

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության շրջանակաում Հայաստան ժամանած գերմանացի գիտնական-վիրուսաբան, նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենը ԵՊԲՀ-ում դասխոսությունից հետո տիկնոջ հետ կայցելի Ծիծեռանակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: