Հայերեն   English   Русский  

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց. թարմացված


Ֆբ գրառում


  
դիտումներ: 671

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին Տերյանը:

Ավելի ուշ ԵՊՀ-ից տեղեկացրին, որ Արամ Սիմոնյանը գործընկերներին իր հրաժարականի մասին տեղեկացրել է գիտխորհրդի նիստում: Նա ասել է, թե թույլ չի տա, որ ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումները ստվերվեն: Ըստ նրա՝ ոչ մի շնորհավորանք չի եղել 100-ամյակի կապակցությամբ և այդ պատճառով Սիմոնյանը որոշել է հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանի անունը կապվում է մի քրեական գործի հետ, որը վերաբերում է խոշոր չափի չարաշահումներին:

Ուսանողների կողմից մի քանի բողոքի ակցիաներ են եղել՝ Սիմոնյանի հրաժարականի պահնջով, նրա հրաժարականն էին պահանջում անգամ պետական պաշտոնյաները, այդ թվում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: