Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին:


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 143

Մասնավորապես զորավարժության ընթացքին հետևելու ժամանակ Զաքիր Հասանովը այցելել է առաջնագիծ,որտեղ ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը:

Այցելության ընթացքում Հասանովը հանձնարարել է կանխել հայկական կողմի գործողությունները՝ կիրառելով բոլոր տեսակի կրակային միջոցներ:

Այստեղ կարևոր հրամանը՝ կիրառել բոլոր տեսակի կրակային միջոցներն է, քանի որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչի արդյունքում ստանում են դրան արժանի պատասխան հայկական կողմից ու արդյունքում տուժում են թե զինվորականները, թե սահմանամերձ գյուղերի ադրբեջանցի բնակիչները:

Գլխից բարձր թռնելու փորձ կատարող պաշտպանության նախարարը զորավարժության ընթացքում զինծառայողներին շարեց ու խոստացավ , որ հասնելու են Շուշի: Խոստումը իհարկե ադրբեջանցիների շրջանում լայն արձագանք գտավ, բայց դե Շուշի հասնելը իրենց մոտ սահմանափակվում է դրա մասին միայն մտածելով ու նախադասության տառերի հերթականությամբ շարվելով, դրա համար Հասանովը կփորձի առաջնագծում մի քիչ իրավիճակ լարել, հաշվի չառնելով, որ դրա արդյունքում սեփական բանակի զինծառայողները և գյուղացիները որոշակի վնասներ կկրեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: