Հայերեն   English   Русский  

Բոլթոնը կոչ է արել Արկտիկայում «մարտահրավեր նետել» Ռուսաստանին


  
դիտումներ: 168

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել ամերիկյան ակադեմիաներից մեկի շրջանավարտներին «մարտահրավեր» նետել Ռուսաստանի ռազմական ազդեցությանն Արկտիկայում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Sputnik International հեռուստաալիքը:

«Դուք կօգնեք ԱՄՆ-ին մարտահրավեր նետել Արկտիկայում աճող ռուսական ռազմական ազդեցությանը», - ասել է Բոլթոնը:

Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է խոչընդոտի Չինաստանի մտադրություններին Արկտիկայում իր ազդեցությունն ուժեղացնելու համար:

Նրա խոսքերով` այդ նպատակների համար տարածաշրջանում տարեցտարի նոր դասի նավերի կառուցման անհրաժեշտություն է առաջանում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտահոգություն էր հայտնել Արկտիկայում Չինաստանի հնարավոր ռազմականացման վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: