Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը


  
դիտումներ: 524

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելու հարցին՝ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար: Ստանիսլավ Զասը Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ 2008-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: