Հայերեն   English   Русский  

Քենդալ Ջեները բաժանվել է սիրելիից


  
դիտումներ: 675

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են 23-ամյա Քենդալ Ջեների և 22-ամյա Բեն Սիմոնսի բաժանման մասին: People ասմագրի աղբյուրը հայտնել է, որ մոդելը և բասկետբոլիստը որոշել են դադար տալ իրենց հարաբերություններին, բայց Քենդալը չի հուսահատվում և ամբողջ ազատ ժամանակը ընկերների հետ է ծախսում: Գրում է Spletnik.ru-ն:

«Հարաբերություններն ավարտվել են: Այժմ Քենդալը կրկին զվարճանում է և շատ ժամանակ անցկացնում մտերիմների հետ», - ասել է անանուն աղբյուրը:

Քենդալի և Բենի բաժանման մասին լուրերը տարածվեցի մի քանի օր անց այն բանից հետո, երբ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին գրել նրանց նշանադրության մասին: Ի դեպ, Ջեններն այդ ժամանակ մեկնաբանեց այդ լուրերը:

«Միգուցե, երբևէ մի օր նշանադրություն տեղի ունենա, բայց ոչ հիմա: Ես դեռ շատ երիտասարդ եմ և դեռևս վստահ չեմ այս հարաբերությունների հարցում, ուստի չեմ ցանկանում լրացուցիչ ուշադրություն հրավիրել մեր հարաբերությունների վրա», - ասել էր Քենդալը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Ջեների և Սիմոնսի սիրավեպի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: