Հայերեն   English   Русский  

Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը


  
դիտումներ: 279

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: