Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը` ՆԱՏՕ-ի «գաղտնի զենքի» մասին


  
դիտումներ: 311

Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի Cyber Defence Pledge Conference կոնֆերանսի մամուլի ասուլիսի շրջանակներում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը դաշինքի անդամ երկրների միասնական արժեքները «գաղտնի զենք» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք դեռևս չունենք կիբեր միջավայրում պատշաճ կանխարգելման ռազմավարություն: Մենք պետք է դա անելու մի ճանապարհ գտնենք, քանի որ հակառակ դեպքում, եթե հակառակորդը փորձի հարձակում գործել, ապա մենք կվճարենք դրա համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Հանթի խոսքերը:

Ընդ որում` նա նշել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները ընդհանուր արժեքներ ունեն», որոնք դաշինքի գաղտնի զենքն են:

«Հակառակորդները փորձում են սասանել ժողովրդի հավատը մեր այնպիսի արժեքների նկատմամբ, ինչպիսին ժողովրդավարական ընտրություններն են: Մենք պետք է պաշտպանենք մեր ընդհանուր արժեքները », - հավելել է Հանթը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     24.05.2019 voj mi arGekner junik tuk martasban yk
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: