Հայերեն   English   Русский  

Մեքենան ավտոտնակից հետընթաց դուրս բերելու ժամանակ հայրը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա որդուն


​Գյումրիում վրաերթի ենթարկված փոքրիկի դեպքով հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 163

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկոյան Գյումրու <Մսի կոմբինատ> կոչվող թաղամասում, տնակային ավանում, վրաերթի էր ենթարկվել 2 տարեկան տղա երեխա:

Մեքենան ավտոտնակից հետընթաց դուրս բերելու ժամանակ հայրը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա երեխային, որը տեղում մահացել է:

Ինչպես Անկախին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Դատախազը նաև նշում է՝ երեխայի հայրը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
Վրաերթը կատարվել է «Վոլգա» մակնիշի մեքենայով, որի ղեկին եղել է փոքրիկի հայրը՝ Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա Արտեմ Ա.-ն:
Արտեմ Ա.-ն բացի այս փոքրիկից, ևս երկու երեխա ունի, սպասում են 4-րդ երեխայի ծնունդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: