Հայերեն   English   Русский  

Զելենսկու վարչակազմի ղեկավարը` Ռուսաստանի հետ բանակցությունների մասին


  
դիտումներ: 252

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհրաժեշտ են, եթե Կիևը ցանկանում է խաղաղության հասնել Դոնբասում: Այդ մասին «1 + 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, ապա խոսել անհրաժեշտ է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Բոգդանի խոսքերը:

Սակայն ինչպես նշել է վարչակազմի ղեկավարը, հարցն այժմ բաց է մնում, թե երբ և ինչպես կարող են նման բանակցություններ կայանալ:

Նա նշել է, որ երկրի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով:

«Միգուցե դա դժվար ճանապարհ է, բայց ես կարծում եմ, որ հենց դրանով պետք է գնալ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ Զելենսկին դիտարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Հետագայում ինչպես Զելենսկին նշել էր, խոսքը օրենսդրական հանրաքվեի մասին չէր, այլ տեղեկատվական հանրաքվեի:

Ընդ որում` մայիսի 23-ին Ուկրաինայի նախագահը բացասաբար էր պատասխանել այն հարցին, թե արդյոք բանակցություններ կվարեն Ռուսաստանի հետ:

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր հերթին դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության հարցով հանրաքվեի անցկացմանը` նշելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ բանակ ունենա և հակաիրանական պատժամիջոցներն ուժեղացվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: