Հայերեն   English   Русский  

WikiLeaks-ում մեկնաբանել են Ասանժի հասցեին ԱՄՆ արդարադատության նախարարության հնչեցրած մեղադրանքները


  
դիտումներ: 125

WikiLeaks կազմակերպությունը մեկնաբանել է Ջուլիան Ասանժի հասցեին հնչեցրած ԱՄՆ արդարադատության նախարարության նոր մեղադրանքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Սա խենթություն է: Ազգային անվտանգության ոլորտում լրագրողական գործունեության և ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխության ավարտը», - նշվել է թվիթերում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 17 նոր մեղադրանք է ներկայացրել Ասանժին, որը ներկայումս գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում:

Խոսքը լրտեսության օրենքի և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին է: Նախկինում նրան մեկ կետով էին մեղադրում` համակարգված հաքերային հարձակման նպատակով: Ընդհանուր առմամբ Ասանժին մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: