Հայերեն   English   Русский  

Հարվի Վայնշտեյնը 44 մլն դոլար է առաջարկել տուժած կանանց և պարտատերերին


  
դիտումներ: 367

Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իրեն սեռական ոտնձգության մեջ մեղադրող կանանց պահանջները բավարարելու համար 44 միլիոն դոլար վճարել: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` գործարքի մեջ տուժած կանանցից բացի ներգրավված են նաև վարկատուները, որոնք Վայնշտեյն եղբայրների Weinstein պրոդյուսերական ընկերության սնանկացման զոհն են դարձել:

Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը չի ազդում Վայնշտեյնի դեմ քրեական գործի վրա, որը վերաբերում է բռնաբարության մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերին The New York Times թերթը հրապարակել էր հետաքննության տվյալներ, որոնցից հայտնի դարձավ, որ Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ անպատշաճ վարքագիծ է դրսևորել, մասնավորապես, դերասանուհիների նկատմամբ, որոնց խոստացել էր օգնել Հոլիվուդում կարիերայի առաջխաղացման գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: