Հայերեն   English   Русский  

Այսօր 22000 շրջանավարտների համար դպրոցներում կհնչի վերջին զանգը


  
դիտումներ: 767

Այսօր՝ մայիսի 24-ին Հայաստանի և Արցախի դպրոցներում նշում են վերջին զագը:

Ծաղիկներ, գույնզգույն փուչիկներ, ժպիտներ, մի քիչ թախիծ, արցունքներ և իհարկե բոլորի աչքերում անսահման սեր՝ հարազատ դպրոցի ու արդեն կարոտած ուսուցիչների նկատմամբ:

Հայաստանի 22000 շրջանավարտների թվում այսօր դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Կոտայքի մարզի Կամարիս գյուղի ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոցի սաները:

Վերջին զանգ 2019

Դպրոցական համազգեստը վերջին անգամ հագած աշակերտները խոստանում են հավերժ հիշել թե դպրոցը, թե ուսուցիչներին, որ 12 տարի համբերատար հանդուրժել են իրենց բոլոր չարաճճիությունները: Շուտով շրջանավարտները կթակեն բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները, բայց խոստովանում են, որ մանկության և պատանեկության անհոգ օրերի հուշերը միանշանակ կապված են դպրոցի հետ ու երևի հավիտյան էլ կմնան կրթօջախի պատերի ներսում:

Ուսուցիչներն էլ քիչ հուզված չեն աշակերտներից: Արցունքները զսպելով ասում են, որ վերջին զանգը ստիպում է մոռանալ աշակերտների բոլոր վատ արարքները, կամակորությունները, ստիպում է մոռանալ բարկությունն ու մի վերջին անգամ ծնողական սիրով լի աչքերով մաղթել բարի ճանապարհ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: