Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր (լուսանկար)


  
դիտումներ: 199

Մայիսի 23-ին ժամը 14:45-ի սահմաններում ՀՀ ք. Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Գ. Ս-ին այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է:

Մեքենայի վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 44-ամյա Հ. Ա-ն, 44-ամյա Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ 29-ամյա Է.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է: Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության քննչական վարչությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: