Հայերեն   English   Русский  

"Ռոմեո և Ջուլիետ"․ առաջնախաղ ռուսական թատրոնում


  
դիտումներ: 411

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար:

Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» սիրո հավերժ պատմությունը կներկայացվի նորովի:

Կ.Ներսիսյանի համոզմամբ` «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ:

Ներկայցման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերում հանդես կգա Արեն Խաչատրյանը, իսկ Ջուլիետի` Հռիփսիմե Նահապետյանը:

Ներկայացման ռեժիսորը Դարյա Կազեևան է, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, պարերի բեմադրիչը` Արա Ասատուրյանը:

Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. մայիսի 25-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև մայիսի 26-ին և 31-ին:

________

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: