Հայերեն   English   Русский  

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան


  
դիտումներ: 813

Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը:

Վերջինս տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի տարբեր ատյանների դատարաններում խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո: Մաերը նշել է, որ դիմումի մեջ հիմնավորել են, որ կայքում զետեղված ու Թուրքիայի կողմից անընդունելի բովանդակություն ունեցող հոդվածները խոսքի ազատության շրջանակներում են:

Ավելի վաղ Մաերը հայտարարել էր, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ. ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ: Չնայած Թուրքիայի իշխանությունների պահանջներն՝ այն ժամանակ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: