Հայերեն   English   Русский  

Մոնիկա Բելուչին շիկահերի կերպարով նոր ֆոտոշարքի է մասնակցել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1144

54-ամյա Մոնիկա Բելուչին վերջերս սկսել է հաճախ տարբեր միջոցառումների մասնակցել և բազմաթիվ ամսագրերի համար նոր ֆոտոշարքերում նկարահանվել: Այդ ընթացքում արևմտյան լրագրողներն ուշադիր հետևում են նրա և 36-ամյա սիրելիի` Նիկոլաս Լեֆևրի սիրավեպի զարգացմանը, իսկ վերջերս աստղային զույգը միասին Ֆրանսիա էր մեկնել Կաննի 72-րդ կինոփառատոնին մասնակցելու համար: Գրում է Spletnik.ru-ն:

Եվ ինչպես հայտնի է, դերասանուհին ցանկալի հյուր է ոչ միայն աշխարհիկ իրադարձությունների ժամանակ, այլ նաև աշխարհահռչակ ամսագրերի խմբագրությունների և լուսանկարիչների համար: Այսպես օրինակ` նախօրեին համացանցում Soon Magazine- ի համար Բելուչիի մասնակցությամբ նոր ֆոտոշարքից լուսանկարներ են հայտնվել, որոնցում դերասանուհին լիովին այլ կերպարով է ներկայացել:

Լուսանկարիչ Պատրիս վան Մալդերի հեղինակած ֆոտոշարքի շրջանակենրում հմայիչ Բելուչին շիկահերի կերպարով է ներկայացել:

Թեև ամբողջ աշխարհում դերասանուհու երկրպագուները մշտապես սովոր են իրենց կուռքին մուգ մազերով տեսնել, սակայն, պետք է նշել, որ համացանցի օգտատերերը բարձր են գնահատել նաև իտալուհու ժամանակավոր իմիջային փոփոխությունները:

Моника Беллуччи

Моника Беллуччи

Моника Беллуччи

Моника Беллуччи





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: