Հայերեն   English   Русский  

Մակրոնը Մեյի հրաժարականից հետո բրեքսիթի հարցով պարզաբանումներ է պահանջել


  
դիտումներ: 367

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Մեծ Բրիտանիային վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո պարզաբանել Եվրամիության կազմից դուրս գալու հետ կապված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` դեռևս շատ վաղ է անդրադառնալ այս որոշման հետևանքներին:

«Եվրոպական միության սկզբունքները հետագայում ևս կշարունակվեն իրականացվել, առաջնահերթությունը կտրվի ԵՄ-ի ճշգրիտ գործունեությանը, որն իրավիճակի վերաբերյալ անհապաղ պարզաբանումներ է պահանջում», - Le Figaro պարբերականը մեջբերում է Մակրոնի խոսքերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի և համապատասխանաբար կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: