Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մտադիր է պայքարել պահպանողականների ղեկավարի պաշտոնի համար


  
դիտումներ: 352

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ մասնակցելու է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի և համապատասխանաբար կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին:

Ավելի ուշ Թերեզա Մեյի հրաժարականից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել Մեծ Բրիտանիային վարչապետի հրաժարականից հետո պարզաբանել Եվրամիության կազմից դուրս գալու հետ կապված իրավիճակը և հայտարարել, որ այդ որոշման հետևանքներին անդրադառնալը դեռևս շատ վաղ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: