Հայերեն   English   Русский  

Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետը (ֆոտո)


  
դիտումներ: 250

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը:Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Ըստ աղբյուրի՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ:

Փաստի առթիվ տեղում ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում են նաև դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: