Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Մարուքյանը Հայաստանում ԵՄ դեսպանին խորհուրդ է տալիս ԼՀԿ հայտարարությունը կարդալ


  
դիտումներ: 104

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին խնդրեցինք մեկնաբանել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դատաիրավական բարեփոխումների հայտարարությունները, մասնավորապես, որ անվերապահ աջակցություն է հայտնել անգամ դատարանների դռները փակելու ակցիային և Փաշինյանի հայտարարությունը համարել «բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն»։

Սպասելի՞ էր, որ ԵՄ դեսպանը չի դատապարտի դատարանների պաշարումը։ «Սվիտալսկին դատական բարեփոխումներն աջակցել է, բայց մոռացել է անդրադառնալ դատարանների արգելափակման, ելքերն ու մուտքերն արգելափակելուն գնահատական տալ, մինչդեռ եվրապառլամենտը գնահատական տվել է։


Հետևաբար, այն մասով, որ փորձ է անում աչք փակել խախտումներին, ես, բնականաբար, խոր անհամաձայնություն ունեմ Սվիտալսկու հետ»։ Ձեր ինտենսիվ հանդիպումների ժամանակ կհարցնե՞ք Սվիտալսկուն՝ ինչո՞ւ աչք փակեց։ «Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ շփվել, բայց որ հանդիպեմ, անպայման կասեմ․․․ և խորհուրդ կտամ կարդալ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: