Հայերեն   English   Русский  

Հրդեհ տան տանիքում. տուժածներ չկան


  
դիտումներ: 78

Մայիսի 24-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի հրդեհ է բռնկվել Բուրաստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել` 22:22-ին:

Այրվել են Է.Ա.-ին պատկանող տանը հարակից խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և խորդանոցում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: