Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». «Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավորը զբաղված է նաև կադրե­րի, բիզնես հարցերի լոբբինգով


  
դիտումներ: 180

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների՝ նա նաև կադրե­րի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված: Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլև, որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարա­նում՝ հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի:

Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քո­չարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն, այդ բակում են նաև 10 զոհե­րի հարազատները, որոնք վիշտ ունեն: «Կարծում ենք՝ Հայկն առանց բարձր իշխանությունների գի­տության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: