Հայերեն   English   Русский  

«Փաստ». Արմեն Սարգսյանը՝ հեղափոխական թիմի նոր թիրախ. պատային իրավիճակ


  
դիտումներ: 159

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, ՍԴ դատավորի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն՝ իրավագետ Արթուր Վաղարշյանը, խորհրդարանի առաջիկա քա­ռօրյա նիստի ժամանակ մերժվելու է իշխա­նական ուժի կողմից: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցի շուրջ դեռ պաշ­տոնական դիրքորոշում չի հայտնել, սակայն մեծամասնության քաղաքական վարքագիծը բացահայտում է առաջիկա քվեարկության ճշգրիտ պատկերը:

Բանն այն է, որ օրերս նախատեսված էր նախագահի առաջադրած թեկնածուի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ, որին 88 պատգամավորից մասնակցել են ըն­դամենը 13-ը, ընդ որում՝ բացակայել են ան­գամ խմբակցության ղեկավարն ու քարտու­ղարը: Կարծում եմ՝ այս փաստն այնքան խո­սուն է, որ այլևս կասկած չի հարուցում, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թի­մը: Ինչով է պայմանավորված խորհրդարանի, ավելի ստույգ՝ հեղափոխության թիմի նման վարքագիծը:

Հրապարակի վրա եղած առաջին վար­կածն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությու­նում ՍԴ դատավորի կարգավիճակում տես­նում են բացառապես Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Այս վար­կածը, իհարկե, գոյություն ունի. Գրիգորյանը նախագահի աշխատակազմ ներկայացրել էր իր փաստաթղթերը, ու փաստորեն Արմեն Սարգսյանը նրան չի առաջադրել ՍԴ անդա­մի թեկնածու:

Այլ խոսքով՝ իրավիճակը դառ­նում է փակուղային, որովհետև խորհրդա­րանական մեծամասնությունը ցանկանում է ընտրել մեկին, որին առաջադրելու ցանկու­թյուն չունի նախագահը:

Կարծում եմ՝ իրավիճակի «պատային» լինե­լը պատկերացնում են նաև նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, հե­տևաբար՝ նրանք լուծումներ կարող էին գտնել, եթե չլինեին հակադրության ավելի խորքային պատճառներ: Օրինակ՝ չի բացառվում, որ դա­տական համակարգի շուրջ ծագած վերջին իրադարձություններից հետո խորհրդարանը, ավելի ստույգ՝ Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով, ըստ այդմ՝ ար­դեն իսկ չի կարևորվում մեկ դատավորի ընտրության հարցը, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ «քայլողները» չեն էլ ցանկացել ծանոթանալ նախագահի առաջադ­րած թեկնածուին ու նրա ծրագրերին: Հնարա­վոր է նաև հաջորդ տարբերակը՝ չստացվեց ՍԴ անդամ նշանակել, կստացվի ՍԴ նախա­գահ (կամ՝ ԲԴԽ նախագահ) կարգել:

Եվ վերջապես՝ շարունակում եմ պնդել, որ հակադրության կողմեր են ոչ այնքան նախագահն ու խորհրդարանական մեծամաս­նությունը, որքան նախագահն ու վարչապետը:

Կարճ ասած՝ հեղափոխության թիմը Ար­մեն Սարգսյանին յուրային չի համարում ու բնավ ցանկություն չունի նպաստելու, որ­ դատական իշխանությունում ուժեղա­նա նրա ազդեցությունը՝ թեկուզև անուղղակի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: