Հայերեն   English   Русский  

Ամերիկյան բարում հրաձգության հետևանքով 10 մարդ է վիրավորվել


  
դիտումներ: 217

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի բարերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել: Այդ մասին հաղորդում է NJ.com պորտալը` հղում անելով ոստիկանության տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ շտապօգնության բրիգադները հինգ տղամարդու և հինգ կնոջ քաղաքային հիվանդանոցներ են տեղափոխել:

Վիրավորներից մեկը լուրջ վնասվածք է ստացել:

Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:

Ավելի վաղ Կոլորադոյի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևաքնով մեկ աշակերտ էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: