Հայերեն   English   Русский  

Իրանում մեկնաբանել են Մերձավոր Արևելք ամերիկացի զինվորականների ուղարկումը


  
դիտումներ: 289

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համարում է, որ Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելք լրացուցիչ 1,5 հազար զինվորականներ ուղարկելու որոշումը սպառնալիք է խաղաղության և կայունության համար: Գրում է Russian.rt.com-ը:

Զարիֆի կարծիքով` Միացյալ Նահանգներն «անհիմն մեղադրանքներ է առաջ քաշում Իրանի դեմ», որպեսզի արդարացնի Թեհրանի նկատմամբ «իր ագրեսիվ քաղաքականությունը»:

Նա գտնում է, որ զինվորականների վերաբերյալ ԱՄՆ որոշումը կբարձրացնի լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում:

«Այդ գործողությունները նաև վտանգում են գլոբալ խաղաղությանն ու կայունությանը», - նշել է նա:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Մերձավոր Արևելք մոտ 1.5 հազար զինվորականներ ուղարկելու պլանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: