Հայերեն   English   Русский  

Գրպանահատը բռնվեց գողությունից րոպեներ անց


  
դիտումներ: 353

Մայիսի 24-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.10-ին, երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ:

Մալաթիայի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վահան Դ․-ն, որը րոպեներ անց հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Տուժողից հաղորդում է ընդունվել:

Գողոնն առգրավվել է:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: