Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի «միջուկային սպառնալիքի» պատճառով հայտարարել են նոր ռազմավարության մասին


  
դիտումներ: 322

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մտադիր է նոր ռազմական ռազմավարություն ընդունել Ռուսաստանից բխող «միջուկային սպառնալիքի» պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս շաբաթ մեր ռազմական փորձագետները Հյուսիսատլանտյան դաշինքի համար նոր ռազմական ռազմավարություն են ընդունել», - Welt am Sonntag պորտալը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:

Նրա խոսքերով` «խոսքը այն մասին է, որպեսզի ապագայում ևս լիովին պատրաստ լինեն պաշտպանությանն ու կայունության ապահովմանը»:

«Դա երբեմն պահանջում է նոր ռազմական հասկացություններ», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես չի ճանաչում Ղրիմի ռուսական պատկանելիությունը և կոչ է անում Ռուսաստանին հեռանալ թերակղզուց:

Ղրիմը Ռուսաստանի տարածաշրջան դարձավ 2014 թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի ընթացքում թերակղզու բնակչության մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: