Հայերեն   English   Русский  

Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 527

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կնպաստի Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա մեծապես կնպաստի Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային խնդիրների լուծմանը և այնտեղ բռնի կերպով պահվող Ճապոնիայի քաղաքացիների խնդիրներին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Բոլթոնի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբեն ցանկանում է «անկեղծ բանակցություններ» վարել Կիմ Չեն Ընի հետ առանց նախնական պայմանների:

Նշվել է, որ Աբեն նման հայտարարություն է արել հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առևանգված ճապոնացիների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: