Հայերեն   English   Русский  

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք


  
դիտումներ: 467

«Իմ քայլը» դաշինքը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքին ու դրան հաջորդած երթին:

«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից իրականացվել է հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը

Պահանջում եմ ուսումնասիրել Ջ. Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները . Արշավիր Ղարամյանը՝ ԼՂՀ գլխավոր դատախազին






Մեկնաբանություններ - 1

agob.k     27.05.2019 artyok kog qasi ys kog ym ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: