Հայերեն   English   Русский  

Պահանջում եմ ուսումնասիրել Ջ. Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները . Արշավիր Ղարամյանը՝ ԼՂՀ գլխավոր դատախազին


ֆբ գրառում


  
դիտումներ: 343

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին Երևանում ՝

վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքում հնչեցված սպառնալիքների կապակցությամբ:

«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելով համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրել է Ղարամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: