Հայերեն   English   Русский  

Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա. Հարություն Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 225

Երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ մի խումբ բ*զեր հարձակվել են թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա միայն նրա համար, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է և արցախյան պատերազմի մասնակից: Երեկ, արդեն պատասխան պետք է տային լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Երեկ, հաթաթա տվեցին Արցախի Նախագահին, թե գլուխդ քարերով կցխենք, հարձակվեցին 5-րդ ալիքի լրագրողի վրա, իսկ ավելի ուշ դանակահարել են Para TV-ի աշխատակցին: Եթե Հրանտի դեպքում իշխանությունը լռեց ամենաբարձր մակարդակով, այս դեպքում ընտրել են ջայլամային քաղաքականությունը, թե բա՝ մենք դրանց չենք ճանաչում:

Բայց արդյո՞ք այդ վիճակը արդարացնում է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու»,– գրել է Հարություն Հարությունյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: