Հայերեն   English   Русский  

Քաբուլում ավտոբուսի պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել


  
դիտումներ: 150

Քաբուլի կենտրոնում ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը` հղում անելով ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ ավտոբուսի մեջ գտնվել են Հաջի գործերի նախարարության աշխատակիցները:

Հեռուստաալիքի տվյալներով` ահաբեկչական խմբերից ոչ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կահիրեում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում 17 մարդ է վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: