Հայերեն   English   Русский  

​Մուայթայի հավաքականի մարզիկները մեդալներ են նվաճել Վրաստանում


  
դիտումներ: 334

Մայիսի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թիբիլիսիում կայացավ մուայթայի IFMA միջազգային մրցաշարը:

Հայաստանի մուայթայի հավաքականը մրցաշարին մասնակցեց 17 մարզիկով` 3 մարզչի գլխավորությամբ: Մեր հավաքականի մարզիկները հրաշալի հանդես եկան` նվաճելով 10 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Վրաստանին:

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի հաղորդմամբ այս ցուցանիշը բավական բարձր է և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից առաջ արդյունքներն անչափ գոհացուցիչ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: