Հայերեն   English   Русский  

Բրազիլական բանտում բռնկված ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ է զոհվել


  
դիտումներ: 146

Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ամազոնաս նահանգի բանտում բանտարկյալների միջև սկսված ծեծկռտուքի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական իշխանություններին:

Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Մանաուս քաղաքում գտնվող բանտում: Դեպքի վայր են մեկնել անվտանգության ուժերի աշխատակիցները, որոնց հաջողվել է որոշ ժամանակ անց վերահսկողություն սահմանել բանտում:

Ներկայումս հնարավոր փախուստների մասին տեղեկությունը բացակայում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վենեսուելական բանտում անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 բանտարկյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: