Հայերեն   English   Русский  

Կամչատկայի ափերի մոտ 4.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 123

Սեյսմոլոգները Կամչատկայի ափերի մոտ` Օխոտի ծովի ջրային տարածությունում, 4,9 մագնիտուտով երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի երկրոֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Բոլշերեցկ գյուղից 115 կմ դեպի հյուսիս-արեւմուտք», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ծառայության ներկայացուցչի խոսքերը:

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կենտրոնական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` թերակղզու բնակավայրերում տեղի ունեցած երկրաշարժը չի զգացվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրային տարածությունում` Կոմանդորյան կղզիների ափին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: