Հայերեն   English   Русский  

​Շիրակում կարկտահարվել են հացահատիկի ցանքատարածություններ


  
դիտումներ: 290

Մայիսի 26-ին ժամը 17:30-ի սահմաններում մոտ կես ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Սարապատ համայնքում:

Տուժել են համայնքի կազմի մեջ մտնող Գոգհովիտ, Հողմիկ, Լեռնագյուղ բնակավայրերը և Թորոսգյուղի մի մասը:

Անկախի հետ զրույցում Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը նշում է առանձնապես կարկտահարության են ենթարկվել 170 հա գարնանացան և 100 հա աշնանացան գարու և ցորենի ցանքատարածություններ.

- Բույսը ցածր էր, հիմա սպասում ենք մի քանի օր անցի, եթե վերականգնվեց, շարունակվեց աճը, ապա կհամարենք, որ վնաս չի եղել, եթե ոչ՝ քայլեր կձեռնարկենք - ասում է Արտուշ Մանուկյանը:

Հավելենք, որ Սարապատում նախորդ տարի ևս կարկտահարություններ եղել էին, քանի որ մարզի այս տարածքում հակակարկտային կայաններ չեն տեղադրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: